«Սպերցյանն առաջարկներ ունի Ֆրանսիայից». Ռոման Բերեզովսկի

Էդուարդ Սպերցյան. Արխիվային լուսանկար
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik. Հայաստանի հավաքականի լեգենդար դարպասապահ Ռոման Բերեզովսկին խոսել է ազգային թիմի և «Կրասնոդարի» ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանի մասին, հայտնում է Metaratings-ը:
«Էդիկի կարիերան, միանշանակ, արագ է զարգանում: Բոլոր մասնագետները նշում են, որ նա ուժեղ ֆուտբոլիստ կդառնա: Երբ ես խոսեցի նրա հետ 3-4 օր առաջ, նա ինձ հայտնեց, որ տարբերակներ ունի Ֆրանսիայից, բայց ամեն օր ինչ-որ նոր բան է հայտնվում, օրինակ՝ Բունդեսլիգայի ակումբների կողմից հետաքրքրության մասին լուրերը: Կարևոր է, որ նա կարիերան շարունակի Եվրոպայում»,- ասել է Բերեզովսկին։
Նախորդ մրցաշրջանում Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում բոլոր մրցաշարերում 26 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ: Սպերցյանի և ռուսական ակումբի միջև պայմանագիրն ավարտվում է 2024 թվականին: