Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղի Մարտակերտի շրջանում մի քանի արկ են ոչնչացրել։ Տեղեկությունը հրապարակվել է զորախմբի Telegram–յան ալիքում։
«Ռուս խաղաղապահ զորախումբը ինժեներական աշխատանքների ընթացքում Մարտակերտի շրջանում վնասազերծել է հրետանային մի քանի արկ և զինամթերք»,- նշված է հաղորդագրությունում։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։