ՌԴ կառավարությունը հավանություն է տվել Վերին Լարսից ոչ հեռու նոր անցակետի տեղակայմանը

Վերին Լարս
Կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել, ըստ որի` «Վերին Լարս» միջազգային ավտոմոբիլային անցակետից մոտ 3-4 կմ հեռավորության վրա կհատկացվի լրացուցիչ տարածք, որտեղ ևս հնարավոր կլինի իրականացնել մոտ 250 ավտոմեքենաների մաքսային հսկողության գործառնություններ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Նշված կարգավորումը դրական ազդեցություն կունենա անցակետի թողունակության բարձրացման, մեքենաների կուտակումների վերացման և գոյացած հերթերի պատշաճ կառավարման առումով»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Ռուսաստանում Հայաստանի դեսպանատանը կից մաքսային կցորդ Արամ Թանանյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ առաջարկ է մշակվում, ըստ որի` հայկական բեռնատարները կանցնեն Լարսով, իսկ մաքսային ձևակերպումները կիրականացվեն Վլադիկավկազի մաքսակետում (գտնվում է Չմի բնակավայրում`Վերին Լարսից 6 կմ հեռավորության վրա)։
Վրաստանը բեռնատարների համար թանկացրել է տարանցման վճարը․ մանրամասներ