Հիմնանորոգվում է Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհը

Հիմնանորոգման աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ հիմնանորոգվում է Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ150+700-կմ167+600 հատվածը։ Դեպարտամենտը ֆեյսբուքյան իր էջում նաև լուսանկարներ է հրապարակել։
«Շինարարության ընթացքում իրականացվում են արհեստական կառուցվածքների կառուցման և արգելափակոցների տեղադրման աշխատանքներ, տեղադրվում է ասֆալտբետոնե պատվածքի վերին շերտը։ Ծրագրում ներառված է նաև ճանապարհահատվածում առկա կամուրջների նորոգում, ճանապարհի կահավորում»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիմնանորոգվում է Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհը
Նշվում է, որ 16.9 կիլոմետր երկարությամբ ճանապարհն անցնում է Վայոց Ձորի մարզով։
Հիմնանորոգումը մեկնարկել է 2021 թվականին, աշխատանքների ավարտը նախատեսված է 2022 թվականի ընթացքում։
1 / 3

Հիմնանորոգվում է Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհը

2 / 3

Հիմնանորոգվում է Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհը

3 / 3

Հիմնանորոգվում է Երևան-Մեղրի միջպետական նշանակության ավտոճանապարհը