ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Եղիազարյանը վայր է դնում իր լիազորությունները: Երևանի ավագանու նիստում հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
Նա պարզաբանեց, որ Եղիազարյանի մանդատը փոխանցվել է խմբակցության ընտրացուցակում հաջորդ թեկնածուին:
Նրա մանդատը հանձնվել է Ակսել Թևոսյանին, սակայն նա նույնպես հրաժարվել է մանդատը վերցնել։