ԵԱՏՄ–ում աշխատում են տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքների զարգացման վրա. Մալկինա

ԵՏՀ–ի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան պատմել է Բելառուսի մայրաքաղաքում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Եվրասիական տնտեսական միությունում ակտիվ աշխատում են Արևելք–Արևմուտք և Հյուսիս–Հարավ ուղղություններով միջազգային տրանսպորտային միջանցքների մեջ մտնող տրանսպորտային երթուղիների ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնի կազմակերպած տեսակապի ժամանակ հայտարարեց ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։
Ինչպես աշխատանք գտնել ԵԱՏՄ երկրներում. Տիգրան Սարգսյանը նոր նախագիծ է ներկայացրել
Մինսկում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի արդյունքներն ամփոփելով` Մալկինան հիշեցրեց եվրասիական տրանսպորտային միջանցքների ենթակառուցվածքների զարգացման հետ կապված որոշման մասին։
«Ենթադրվում է, որ տրանսպորտային միջանցքների ֆինանսովարումն ապահովելու նպատակով միության տարբեր ինստիտուտների և ՉԺՀ–ի միջև համագործակցություն կհաստատվի։ Բացի այդ, կուսումնասիրվի երկկողմանի ձևաչափով իրականացվող տրանսպորտային միջանցքների և երթուղիների զարգացման նախագծերին ԵԱՏՄ երկրների միացման հնարավորությունը»,–նշել է ԵՏՀ պաշտոնական ներկայացուցիչը։
Մալկինան հայտարարել է, որ այդ միջոցառումները թույլ կտան ավելացնել մայրուղիների թողունակությունը։
Կառավարությունների ղեկավարները նիստի ընթացքում հավանություն են տվել նաև սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ գործողությունների ծրագրին։
Սրանից բացի, Մալկինայի խոսքով, նրանք մանրամասն ուսումնասիրել են անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի, ինչպես նաև ընդհանուր մրցակցային կանոնների խախտումները կանխարգելող միջոցառումների հետ կապված` հանձնաժողովի ներկայացրած տարեկան հաշվետվությունը։ Սա կանխարգելիչ մեխանիզմ է, որը կիրառվում է փոխադարձ առևտրի շրջանակում խոչընդոտները և սահմանափակումները նվազեցնելու համար։
ԵԱՏՄ-ն կզրոյացնի շաքարի ճակնդեղի հավաքման համար նախատեսված տեխնիկայի տուրքը
Նիստի մասնակիցները հաստատել են կարգադրությունը, որը թույլ կտա հրաժարվել Ղազախստանից այլ պետություններ ապրանքների (առգրավման ցանկում ներառված) արտահանման ժամանակ փաստաթղթերի թղթային պատճեններից, ինչը կնվազեցնի ծանրաբեռնվածությունը հանրապետության բիզնեսի նկատմամբ և հնարավորություն կընձեռի ԵԱՏՄ իրավասու մարմիններին ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ օպերատիվորեն վերահսկել միության ներսում ապրանքների տեղաշարժի օրինականությունը։
Մալկինայի խոսքով` կառավարությունների ղեկավարները նաև զեկույց են ներկայացրել միավորման թվային օրակարգի շրջանակում նախագծերի իրականացման վերաբերյալ։