Ամերիկյան արբանյակները ուկրաինական գրոհից առաջ նկարահանել են Զմեինի կղզին

Զմեինի կղզի
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ Զմեինի կղզու մոտ ԱՄՆ ՌՕՈւ-ի հետախուզական անօդաչու թռչող սարք է հայտնվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՌԻԱ Նովոստիի թղթակիցները պարզել են, որ Սև ծովի Զմեինի կղզին հարվածներով ու դեսանտով գրավելու ուկրաինական փորձից մի քանի օր առաջ ԱՄՆ-ի կոմերցիոն արբանյակները լուսանկարել են կղզին։
Այսպես` «Worldview-3» արբանյակը Զմեինին նկարահանել է հունիսի 14-ին, իսկ «Worldview-1»-ը՝ հունիսի 17-ին։
Ուկրաինական ուժերը երեկ առավոտյան կղզուն օդային և հրետանային հարվածներ են հասցրել, սակայն ռուսական ՀՕՊ-ը ոչնչացրել է բոլոր թիրախները՝ խոցելով 14 անօդաչու թռչող սարք, 4 հրթիռ և «Ուրագան» ռեակտիվ արկ: Դրանից հետո ուկրաինական ուժերը հրաժարվել են դեսանտ իջեցնելու մտքից։
Ռուսական ՀՕՊ-ը ուկրաինական Սու-25 և Սու-24 է խոցել․ ՌԴ ՊՆ
ՌԴ պաշտպանության նախարարության տվյալով՝ Զմեինի կղզու մոտ` օդային տարածքում, ԱՄՆ ՌՕՈւ-ի «Գլոբալ Հոկ» RQ-4 ռազմավարական հետախուզական անօդաչու թռչող սարք է երևացել։
Չկարողանալով գրավել Զմեինի կղզին՝ ուկրաինացի զինվորականները հականավային հրթիռների և անօդաչու թռչող սարքի հարվածներով հարձակվել են «Չեռնոմորնեֆտեգազի» հորատման հարթակների վրա, ինչի հետևանքով յոթ մարդ է անհետ կորել։
Ամերիկյան արբանյակները հարվածից մեկ շաբաթ առաջ նկարահանել են նաև Սև ծովի հորատման հարթակների շրջանը։
ՌԻԱ Նովոստին ամերիկյան կոմերցիոն արբանյակների օպերատոր «Maxar Technologies» ընկերությունից մեկնաբանություն է խնդրել, սակայն պատասխան չի ստացել:
Վաշինգտոնը բազմիցս հայտարարել է, որ հետախուզական տվյալներ է տրամադրում Կիևին։ Ըստ ԶԼՄ-ների` ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դժգոհ է, որ այդ թեմայով արտահոսք է եղել, քանի որ դա, նրա կարծիքով, չափազանցնում է Վաշինգտոնի դերը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակում:
Ուկրաինան Զմեինի կղզում ձախողումից հետո որոշել է հարձակվել գազային աշտարակների վրա. ՌԴ ՊՆ