ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ռուսական «Ձայնը» շոուի յոթերորդ եթերաշրջանի մասնակից Լևան Կոբիաշվիլին մահացել է 31 տարեկանում։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Գրուզիան։
Մահվան պատճառը հայտնի չէ։
Կբիլաշվիլին ծնվել է 1991 թվականի հունիսի 12-ին Թբիլիսիում։
Շոուի ընթացքում նրա մարզիչը կոմպոզիտոր և պրոդյուսեր Կոնստանտին Մելաձեն էր։
«Ձայնից» հետո երգիչը մենակատարի կարիերա էր սկսել։ Լևան Կբիլաշվիլիի վերջին նախագիծը եղել է «panGEO» բենդը։