Քեզ մոտ ավելի լավ է ստացվում. Սիրուշոն ֆուտբոլ է խաղացել, Հենոն արձագանքել է

Սիրուշոն որդիների հետ
Ճանաչված երգչուհին նոր տեսանյութ է հրապարակել, որին արձագանքել է հանրահայտ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայտնի երգչուհի Սիրուշոն, որը երրորդ երեխային լույս աշխարհ բերելու նպատակով ժամանակավորապես գտնվում է արտերկրում, նոր տեսանյութ է հրապարակել «Ինստագրամի» իր էջում, որում երևում է, թե ինչպես է երկու որդիների` Միքայելի և Ռոբերտի հետ ֆուտբոլ խաղում։
Տեսանյութում նա նշել է ճանաչված ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին։
«Հենրիխ, փորձում եմ քո նման դառնալ»,- գրել է երգչուհին։
Կարճ ժամանակ անց Մխիթարյանը պատասխանել է նրան։
«Կարծում եմ` քեզ մոտ ավելի լավ է ստացվում»,- արձագանքել է ֆուտբոլիստը։
Հիշեցնենք, որ Սիրուշոն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի կինն է։ Նրանք ունեն երկու որդի, շուտով լույս աշխարհ է գալու զույգի դուստրը։
Վերջերս նա տեսանյութ էր հրապարակել սոցցանցերում` հերքելով այն խոսակցությունները, թե իր զավակներին փոխնակ մայրն է լույս աշխարհ բերում։