Օդի ջերմաստիճանը մի փոքր էլ կբարձրանա. եղանակի տեսություն

Երևան. Արխիվային լուսանկար
Օդերևութաբանները ներկայացրել են առաջիկա մի քանի օրվա եղանակային կանխատեսումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հանրապետության տարածքում հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 23-ի գիշերը և կեսօրից հետո, 24-ի ցերեկն առանձին շրջաններում, 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Քամին հարավ-արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 20-21-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Եղանակի տեսություն
Երևան քաղաքում հունիսի 20-21-ը, 23-ի ցերեկը, 24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում հունիսի 20–ի գիշերը եղել է 19-21 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +34....+36 աստիճան։