ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Նյու Յորքում հրաձգության հետևանքով մեկ մարդ է մահացել, ևս ութը վնասվածքներ են ստացել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Ավելի վաղ տեղական ԶԼՄ-ները հայտնել էին, որ պատահարի հետևանքով վեց մարդ է տուժել։
Հրաձգությունը տեղի է ունեցել հունիսի 20-ին Նյու Յորքի Հարլեմ թաղամասում։
Մահացածը 21-ամյա երիտասարդ է, տուժածներից վեցը տղամարդիկ են, երկուսը` կանայք։ Ըստ ոստիկանության` բոլորի վիճակը կայուն է։
Իրավապահները պարզում են պատահարի պատճառներն ու հանգամանքները: