Հնդկաստանում հեղեղումների հետևանքով միլիոնավոր մարդիկ են տուժել. տեսանյութ

Հնդկաստան
Տարերքը մեծ հարված է հասցրել հատկապես Ասսամ և Մեգհալայա նահանգներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հնդկաստանի հյուսիս–արևելքում հեղեղումների հետևանքով 4 228 100 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը` հղում անելով Հնդկաստանի աղետների դեմ պայքարի վարչությանը։
Նահանգների շրջանային վարչակազմը հայտնում է, որ 71 մարդ է մահացել։ Տարերքից ամենաշատը տուժել են Ասսամ և Մեգհալայա նահանգները։
Նախորդ շաբաթ Հնդկաստանի հյուսիս–արևելքում մուսոնային ուժեղ անձրևներ են տեղացել, որոնց պատճառով Բրահմապուտրա գետն ու նրա վտակները դուրս են եկել ափերից։ Ավելի քան 5000 գյուղ ջրի տակ է հայտնվել, 107 370 հա ցանքատարածք վնասվել է։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ նշված շրջաններում անձրևները լավագույն դեպքում կդադարեն երկու օրից։
Հորդառատ անձրևը հեղեղել է Թբիլիսին. հազարավոր մարդիկ զրկվել են ջրից