ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը մանդատը վայր դնելու մասին տեղեկությունը չի մեկնաբանում։
«Ո՛չ հաստատում եմ, ո՛չ էլ` հերքում»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նա։
Նշենք, որ լրատվամիջոցներում լուրեր են շրջանառվում, թե Ղազինյանը պատրաստվում է վայր դնել պատգամավորի մանդատը, պատճառն էլ հայաստանյան ներքաղաքական իրավիճակն է, ու վերջինս այս պարագայում ավելի նպատակահարմար է գտնում դուրս գալ պայքարից, ապա որոշ ժամանակ անց նոր ուժ ձևավորել և այդպես մտնել պայքարի մեջ:
«Խմբակցության ներսում ոչ մի խնդիր չունենք։ Մթնոլորտը շատ լավն է, միջավայրն էլ։ Բոլորս պայքարում ենք այս իշխանության դեմ»,- նշեց Ղազինյանը։
Հիշեցնենք` նա 2019 թվականից «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահն է, իսկ 2021 թվականի հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Հայաստան» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։