Մեկնարկել է «Դիմադրություն» շարժման երթը. առաջին կանգառը ՔՊ-ի գրասենյակն է

Ընդդիմության երթը Երևանում
Շարժման անդամներն ու նրանց կողմնակիցներն իրենց ձեռքերում պաստառներ են պահում, որոնց վրա գրված է` «Նիկոլ=մահ», «Կանգնեցրե՛ք ահաբեկչությունը», «Կանգնեցրե՛ք մարդասպանին», «Նիկոլիզմի զոհ ենք, բոլորս», «Նիկոլ մահաբեր» և այլն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Մաշտոց-Սայաթ-Նովա պողոտաների խաչմերուկից մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հերթական երթը։ Նախատեսվում է, որ այսօր նրանք 3 կառույցների մոտ են կանգ առնելու` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գլխավոր գրասենյակի, Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության։
Կուսակցության գրասենյակի մոտ ոստիկանական ուժեր են կենտրոնացված։
Ընդդիմության երթը Երևանում
«Այս իշխանության օրոք մենք տեսել ենք համաճարակ, հազարավոր մահեր, պատերազմ, հազարավոր նահատակներ, տեսել ենք նաև այն սոցիալական բեռը, որն ամեն օր ծանրանում է մեր հայրենակիցների ուսերին։ Այսօր ՔՊ-ական իշխանությունը «բեսպրեդել» է սերմանում ամբողջ երկրում։ Ամեն օր սպանություններ են, կրակահերթեր են, հարուցվող քրեական գործեր»,- երթի ընթացքում նշեց շարժման անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

Շարժման անդամներն ու նրանց կողմնակիցներն իրենց ձեռքերում պաստառներ են պահում, որոնց վրա գրված է «Նիկոլ=մահ», «Կանգնեցրե՛ք ահաբեկչությունը», «Կանգնեցրե՛ք մարդասպանին», «Նիկոլիզմի զոհ ենք, բոլորս», «Նիկոլ մահաբեր» և այլն։

Նրանք նաև վանկարկում են` «Առանց Նիկոլ, Հայաստան», «Նիկո՛լ, մարդասպա՛ն», «Նիկո՛լ, հայասպա՛ն»։
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումն այսօր հրատապ հանրահավաք է անցկացնում։