ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի - Sputnik. Հումորիստ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լևինան, սոցցանցերում իր հետ կապված զավեշտալի պատմություն է ներկայացրել։
«Երբ գալիս ես ընկերուհուդ ծննդյան տոնին, իսկ քո կոստյումի գույնը լիովին համընկնում է սեղանի սփռոցների և անձեռոցիկների գույնին, ակամա սկսում ես վախենալ մատուցողներից, որ նրանք հանկարծ պատահաբար քեզ վրա նախուտեստներ կամ տաք ուտեստներ չդնեն»,- գրել է Լևինան։
Գրառման կողքին նա մի քանի լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որոնք «բացահայտում են» նրա խոսքերի իմաստը։ Լևինան ընկերուհու ծննդյան միջոցառմանը գնացել է վառ վարդագույն կոստյումով։ Ճիշտ նույն երանգով է ձևավորված եղել ռեստորանի դահլիճը, մասնավորապես՝ սեղանի սփռոցները, անձեռոցիկները։ Լևինան նույնիսկ լուսանկարներից մեկում անձեռոցիկը գլխին է դրել՝ որպես գլխաշոր։
Նրա գրառումը զվարճացրել է հետևորդներին։ Օգտատերերից մեկն էլ խոստովանել է, որ մի անգամ էլ ինքն է նման անհարմար վիճակում հայտնվել․ այս դեպքում էլ դահլիճի վարագույրներն ու իր հագուստն էին նույն երանգի եղել, արդյունքում ողջ երեկոյի ընթացքում ինքը, բառիս բուն իմաստով, աննկատ է մնացել։