Հայաստանի առանձին շրջաններում անձրև ու ամպրոպ է սպասվում. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 21-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Այսօր ցերեկը, հունիսի 23-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում, հունիսի 22-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Հունիսի 20-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի հարավարևմտյան` 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 21-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքում մինչև հունիսի 21-ը, ինչպես նաև հունիսի 23-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հունիսի 22-ի կեսօրից հետո, 23-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ նաև քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կհասնի +36–ի։
«Միսս ԱՊՀ»-ին ընտրեցին Երևանում. մրցույթի ամենատպավորիչ պահերը` լուսանկարներում