ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայում ոչնչացրել է նավթի վերամշակման և պահպանման տեխնիկական հզորություններ

Գեներալ Կոնաշենկովը ներկայացրել է Ուկրաինայում ՌԴ հատուկ գործողության ընթացքի մասին ամփոփագիրը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Ռուսական զորքերը մեծ հեռահարության և բարձր ճշգրտության հրթիռներով ոչնչացրել են ամերիկյան M777 հաուբիցների 4 ուկրաինական դասակ և «Գրադ» ՀԿՌՀ-ի (Համազարկային կրակի ռեակտիվ համակարգ) 4 դասակ։ Տեղեկությունը հաղորդել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովը:
Բացի այդ, ռուսական բանակն օդային և ցամաքային բազավորման բարձր ճշգրտության հրթիռներով Կրեմենչուկում և Լիսիչանսկում ոչնչացրել է նավթի վերամշակման և վառելիքի պահպանման համար ուկրաինական տեխնոլոգիական հզորություններ, որոնք նախատեսված էին Դոնբասում ուկրաինական ռազմական տեխնիկայի մատակարարման համար:
Ռուսական հակաօդային պաշտպանության համալիրներն անցած օրվա ընթացքում խոցել են նաև ուկրաինական Սու-25 գրոհային ինքնաթիռ, Մի-24 ուղղաթիռ և 8 ուկրաինական անօդաչու թռչող սարք` Խերսոնի, Խարկովի, Զապորոժիեի մարզերում, ինչպես նաև 4 «Տոչկա-Ու» հրթիռ և «Ուրագան» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի 24 հրթիռ:
Հատուկ գործողության մեկնարկից ի վեր ռուսական ԶՈւ–ն ոչնչացրել է 343 ուկրաինական զենիթահրթիռային համալիր, 206 ինքնաթիռ, 132 ուղղաթիռ, 1241 անօդաչու թռչող սարք, 3613 տանկ և այլ զրահապատ ռազմական մեքենա, 547 ՀԿՌՀ, 2032 դաշտային հրետանի և ականանետ, ինչպես նաև 3687 միավոր հատուկ ռազմական ավտոմոբիլային տեխնիկա։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 115-րդ օրը։