ՌԴ զինծառայողներն ականազերծել են Մարիուպոլի լողափը. տեսանյութ

Ոչնչացվել են հակադեսանտային ականներ, որոնք տարվա սկզբում տեղադրել էին ուկրաինացի զինվորականները։
Sputnik
Ռուս զինվորականները ականազերծել են Մարիուպոլի Պեսչանի գյուղի լողափը։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է Նովոռոսիյսկի ծովային բազայի հրամանատար, դերծովակալ Վիկտոր Կոչեմազովը։
Ականազերծման ժամանակ ոչնչացվել են հակադեսանտային ականներ, որոնք տարվա սկզբում տեղադրել էին ուկրաինացի զինվորականները։ Այդ ականների պատճառով զոհվել է մի կին իր թոռնիկի հետ։
Մարիուպոլի իշխանություններն արգելել են լողալ Ազովի ծովում
Կոչեմազովի խոսքով` զինվորականներն արդեն ավարտել են Մարիուպոլ քաղաքի Պեսչանկա բնակավայրում «Պեսչանի» կոչվող լողափում տարվող աշխատանքներ։ Կոչեմազովը վստահեցրել է` հիմա լողափն ամբողջությամբ մաքրված է, և կոչ է արել բնակիչներին առանց վախի գնալ լողափ և արևի լոգանք ընդունել։