ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Իրանի ՌՕՈւ–ի F14 կործանիչը վթարի է ենթարկվել Երկրի կենտրոնական հատվածում` Սպահան նահանգում։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Mehr գործակալությանը։
«Այսօր ժամը 10.30-ին թռիչքի ընթացքում ռազմական ինքնաթիռի շարժիչում տեխնիկական խնդիրներ են առաջացել»,- իրանական գործակալությանը հայտնել է նահանգի ԶՈւ-ի ներկայացուցիչը։
Հայտնում են, որ օդաչուն և երկրորդ օդաչուն իջել են օդապարիկով և հիվանդանոց տեղափոխվել։