ՀՀ–ում օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ. եղանակի տեսություն

Երևան
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` Հայաստանի որոշ հատվածներում կարկուտ կտեղա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Այսօր կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում անձրև կգա, որը կուղեկցվի ամպրոպով։ Որոշ հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևանում անձրև կգա երեկոյան ժամերին։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 33-35, գիշերը` 18-20 աստիճան տաքության սահմանում։