18 տարեկանում մահացել է «Վախեցեք քայլող մեռելներից» սերիալի դերասանը. ԶԼՄ

Մահվան պատճառը դեռ չի պարզվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Դերասան Թայլեր Սանդերսը, որն առավել հայտնի է «Վախեցեք քայլող մեռելներից» սերիալում խաղացած էպիզոդիկ դերով, մահացել է 18 տարեկանում։ Այս մասին հայտնում է TMZ պարբերականը։
Պարբերականի տվյալներով` Սանդերսը մահացել է Լոս Անջելեսում գտնվող իր տանը հինգշաբթի օրը։ Մահվան պատճառը դեռ հայտնի չէ, առաջիկա օրերին դիահերձում կիրականացվի։
Բացի «Վախեցեք քայլող մեռելներից» սերիալից, Սանդերսը խաղացել է նաև «9-1-1. միայնակ աստղ» հեռուստասերիալում։ Դերասանին առաջադրել են նաև «Էմմի» մրցանակի` «Եվ մի փոքր կախարդանք. առեղծվածային քաղաքը» սերիալում Լեոյի դերի համար։
Մահացել է դերասանուհի Զինաիդա Կիրիենկոն