Ռուսական գազի արտահանումը կուղղորդվի դեպի հարավ և արևելք. ՌԴ էներգետիկայի նախարար

Ճնշակայան
Նիկոլայ Շուլգինովի խոսքով՝ նախատեսվում է ենթակառուցվածքային օբյեկտներ կառուցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի էներգետիկայի նախարարությունն աշխատում է գազը դեպի արևելք և հարավ ուղղորդելու համար ենթակառուցվածքներ կառուցելու նախագծերի վրա: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել էներգետիկայի նախարար Նիկոլայ Շուլգինովը։
«Սահմանվել են լոգիստիկայի փոփոխության ուղղությունները։ Անմիջապես հնարավոր չէ փոխել ուղղությունը։ Խնդիր է դրված, այդ թվում՝ նախագահի կողմից, մշակել ենթակառուցվածքային օբյեկտների կառուցման նախագծեր՝ արտահանման վերաուղղորդման և դիվերսիֆիկացման խնդիրը լուծելու և դեպի արևելք ու հարավ ուղղելու համար: Դրա վրա պետք է աշխատել», - պատասխանել է նախարարը այն հարցին, թե ուր են վերաուղղորդվում ռուսական գազի հոսքերը։
Շուլգինովի խոսքով՝ դա վերաբերում է տրանսպորտային, նավահանգստային և խողովակաշարային ենթակառուցվածքներին։
Նա նաև նշել է, որ էներգետիկայի նախարարությունը նավթը բարեկամ երկրներ արտահանելու տարբերակներ է մշակում, աշխատում է գործընկերների հետ:
Սանկտ Պետերբուրգում հունիսի 15-18-ը անցկացվում է Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը:
Լեհաստանը վաղաժամ խզում է ռուսական գազի մատակարարման պայմանագիրը