Նիկոլայ Պատրուշևը Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել Արմեն Գրիգորյանի հետ

Նիկոլայ Պատրուշևը Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել Արմեն Գրիգորյանի հետ
Առանձին ուշադրություն է դարձվել Ռուսաստանի կողմից Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգի հուսալի աշխատանքի ապահովմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Երևանում աշխատանքային հանդիպում է ունեցել հայաստանյան իր գործընկեր Արմեն Գրիգորյանի հետ, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
«Կողմերը բարձր են գնահատել երկու երկրների միջև ստեղծված դինամիկ, բովանդակային քաղաքական-դիվանագիտական երկխոսությունը, այդ թվում՝ բարձր մակարդակով, ընդգծելով, որ համագործակծության նոր խթան են հանդիսացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ապրիլին Ռուսաստան կատարած առաջին պաշտոնական այցի ժամանակ կայացած բանակցությունները»,-լրագրողներին հայտնել է ռուսաստանյան ԱԽ գրասենյակի մամուլի քարտուղար Եվգենի Անոշինը։
Պատրուշևն ու Գրիգորյանը մանրամասն քննարկել են Ռուսաստանի ու Հայաստանի համագործակցությունը ԱԽ գրասենյակների գծով, ինչպես նաև ուժային ու իրավապահ կառույցների համագործակցությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության շահերից ելնելով։ Նշվել են հետագա ծրագրերը տեղեկատվական-հաղորդակցային տեխնոլոգիաների անվտանգության ապահովման, կենսաբանական անվտանգության ոլորտում համագործակցության ուղղությամբ։
«Առանձին ուշադրություն է դարձվել Ռուսաստանի կողմից Հայաստանի վառելիքաէներգետիկ համակարգի հուսալի աշխատանքի ապահովմանը»,-հավելել է Անոշինը։
Հիշեցնենք՝ հունիսի 17-ին Երևանում կանցկացվի ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։