Լավրովն ու Բայրամովը քննարկել են Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հարցը

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Ջեյհուն Բայրամովը և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել այդ հարցերի առարկայական քննարկումը Լավրովի աշխատանքային այցի ընթացքում:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը։
«Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հեռախոսով քննարկել են Մոսկվայի միջնորդությամբ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Ինձ հուսադրում են հանդիպումները վարչապետ Փաշինյանի ու նախագահ Ալիևի միջև. Բուրիչ
Կողմերն ընդգծել են 2020 թ. նոյեմբերի 9-ին, 2021 թ. հունվարի 11-ին և նոյեմբերի 26-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարությունների կատարմանն ուղղված համապատասխան աշխատանքի իրականացման կարևորությունը։
Զրուցակիցները պայմանավորվել են շարունակել այդ հարցերի առարկայական քննարկումը Լավրովի` Բաքու կատարելիք աշխատանքային այցի ընթացքում:
ՌԴ արտգործնախարարն Ադրբեջանում է լինելու հունիսի 23-24-ին։
Վտանգավոր ձևակերպում է. Փաշինյանը` ՀՀ–Ադրբեջան սահման «չլինելու» մասին