«Ֆինանսական կազմակերպություններն այսօր արդեն պատրաստ են բոլոր տնտեսական սուբյեկտների ՀԴՄ սարքերի վրա ակտիվացնել քարտերով վճարումների ընդունումը։ Սա չի նշանակում, որ բոլորը պարտադիր պետք է հենց ՀԴՄ-ով վճարումներն ընդունեն. կարող են տեղադրվել նաև առանձին տերմինալներ»,- ընդգծեց Խաչատրյանը։
«Այս կարգավորումը 1 տարի է գործելու, և 2023 թվականի հուլիսի 1-ից այն նույնպես կդառնա 300 000 դրամ։ Գրավատների դեպքում սահմանաչափերի առումով բացառություններ կան` այդ կազմակերպությունները վարկերը ձևակերպելու են բացառապես անկանխիկ ձևով։ 2022 թվականի հուլիսի 1-ից այդ վարկերի գումարը պետք է գերազանցի 80 000-ը, 2023-ի հունվարի 1-ից` 50 000-ից ավելի պետք է լինի, իսկ 2024 թվականի հունվարի 1-ից` 20 000 դրամը գերազանցող բոլոր վարկերը պետք է տրամադրվեն անկանխիկ ձևով»,- նշեց Թումանյանցը։
«POS տերմինալի խափանման դեպքում 2 օրում այն փոխարինվում է։ ՀԴՄ սարքի դեպքում, որը նաև գործելու է որպես POS, կա հատուկ կարգավորում` 3 ժամվա ընթացքում պետք է տեղեկացվի այդ մասին, ու 24 ժամվա ընթացքում այն պետք է վերանորոգվի։ Կապի կամ հոսանքի խափանման դեպքում, հնարավոր է` իրականացվի վարչական վարույթ` պարզելու` արդյոք իրականում նման իրավիճակ եղե՞լ է, թե ոչ։ Բոլոր դեպքում էլ պատասխանատվության միջոց չի կիրառվում, քանի որ մեղքը բացակայում է»,- ասաց Թումանյանցը։