Տեսագրությունը կուղարկվի Լոնդոն, ինչպես նաև համաշխարհային ռեկորդների տարբեր կազմակերպություններ։ Հարցին, թե ինչպես է նրան հաջողվում կատարել այդ հնարքը, Սաքունցն ասում է. «Աստծո օգնությամբ և համառ պայքարի շնորհիվ»։
Այժմ նա սպասելու է Գինեսի հանձնաժողովի պատասխանին։
Սա 26-ամյա մարզիկի առաջին ռեկորդը չէ։ Առաջին ռեկորդը նա սահմանել է 16 տարեկանում` ճկույթով տեղաշարժելով 3 տոննա կշռող մեքենան։ Երկրորդը նրա առաջին համաշխարհային ռեկորդն էր, որը սահմանել էր բանակում ծառայելու ժամանակ։ Հետագայում նա ատամներով բեռնատար, ճկույթով ավտոբուս և մետրոյի գնացք էր տեղաշարժել։ Բոլոր ռեկորդները ներառվել են հայկական «Դյուցազնագրքում»։
Սաքունցը վերջերս է ավարտել ՀՀ ԱԻՆ ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան և հիմա դասավանդում է։ Նա հիմնադրել է «Սաքունց» ռեկորդների համաշխարհային գիրքը, որտեղ գրանցվում են ինչպես Հայաստանի, այնպես էլ օտարերկրյա քաղաքացիների համաշխարհային ռեկորդները։