Ջերմաստիճանը կբարձրանա, բայց անձրևանոցը դեռ պետք կգա. եղանակի տեսություն

Օդերևութաբանները եղանակային կանխատեսում են ներկայացրել առաջիկա մի քանի օրվա համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի – Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 17-20-ի գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը։
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 17-19-ն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:
Եղանակը Հայաստանում
Երևան քաղաքի առանձին հատվածներում այսօր և վաղը երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Հունիսի 18-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Օդի ջերմաստիճանն այսօր ցերեկային ժամերին կտատանվի 30–32 աստիճան տաքության սահմանում։
19-րդ «Ոսկե ծիրանի» մեկնարկը կտրվի Մայքլ Գյուրջյանի «Ամերիկացի» ֆիլմով