ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն արդեն Սանկտ Պետերբուրգում է: Նա Ռուսաստան է մեկնել Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին մասնակցելու համար։
Այցի ընթացքում նախատեսվում է Խաչատուրյանի հանդիպումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
ՀՀ նախագահը հանդիպում կունենա հայ համայնքի ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք` Սանկտ Պետերբուրգի XXV հոբելյանական միջազգային տնտեսական համաժողովը կկայանա հունիսի 15-18-ը։