«Դիմադրություն» շարժման մասնակիցները սկսել են հավաքել վրանները Ֆրանսիայի հրապարակից, սակայն շարունակելու են այստեղ միջոցառումներ իրականացնել:
Հունիսի 16-ին այստեղից երթ է նախատեսված, իսկ շաբաթ` հւնիսի 18-ին, հանրահավաք։
Ավելի վաղ «Դիմադրություն» շարժման անդամ Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ վրանային ավանը լիարժեք կատարել է իր գործը և հունիսի 15-ին վրանները հավաքելու են: Դա, սակայն, ընդդիմադիրի խոսքով, ամենևին էլ պայքարի ավարտ չի նշանակում. գնալու են մինչև վերջ:
Հիշեցնենք` Հայաստանում բողոքի ալիք բարձրացավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Արցախի վերաբերյալ հայտարարությունից հետո։
Ապրիլի 22-ին ԱԺ փոխխոսնակ, «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանն ազդարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և նրա թիմին իշխանությունից հեռացնելու փողոցային պայքարի մեկնարկի մասին։
Մայիսի 1-ին Երևանի Ֆրանսիայի հրապարակում մեկնարկեց ընդդիմության բազմահազարանոց հանրահավաքը։ Մասնակիցները վրաններ ու բարիկադներ տեղադրեցին, Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ մայիսի 2-ից սկսում են անհնազանդության ակցիաներ՝ փակելով փողոցները։
Մայիսի 2-ից սկսած` ամեն օր Երևանում կազմակերպվում են անհնազանդության երթեր ու հանրահավաքներ, այլ միջոցառումներ։
Այսօր Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ հունիսի 15–ին Ֆրանսիայի հրապարակից վրանները կհանեն։