Արմեն Գևորգյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի

Նման միջնորդություն հունիսի 14-ին ներկայացրել էր Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 հունիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Աննա Դանիբեկյանի, մերժեց ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանի պաշտպանի միջնորդությունը. քրեական հետապնդումը Գևորգյանի նկատմամբ չի դադարեցվի։
Դատական ակտը ենթակա է բողոքարկման վերադաս ատյանում` որոշումը ստանալուց հետո 1 ամսվա ընթացքում։
Հիշեցնենք, որ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը Գևորգյանի փաստաբան Լուսինե Սահակյանը ներկայացրել է հունիսի 14-ին։ Պաշտպանը քրեական հետապնդման հարցով դիմել է նաև ԵԽԽՎ, և վեհաժողովի նախագահը հատուկ նամակ է ուղղել տարբեր մարմիններին։
Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ «2006 թվականի փետրվարից մինչև 2008-ի ապրիլի 21-ը՝ հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները»։
«Դանիբեկյանը լարվածություն է ստեղծում». Քոչարյանի և Գևորգյանի գործով նիստը դարձավ դռնփակ