ՀՀ–ում անձրևներն առայժմ չեն դադարի, ամպրոպի ժամանակ քամին կուժգնանա. եղանակի տեսություն

Անձրևից փախչող տղամարդիկ. արխիվային լուսանկար
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն` օդի ջերմաստիճանի էական փոփոխություն չի լինի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Այսօր և առաջիկա երկու օրերին գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում կարճատև անձրև կտեղա, որը կուղեկցվի ամպրոպով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Որոշ հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կհասնի 18-23 մ/վ արագության:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Եղանակի տեսություն
Երևանում նույնպես անձրև կգա երեկոյան ժամերին և գիշերը։ Ցերեկը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կտատանվի 29-31, գիշերը` 15-17 աստիճան տաքության սահմանում։