ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. Այսօր արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Չաուշի հրապարակում մի մեքենա մխրճվել է ծաղկի սրահի մեջ, կան տուժածներ։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Դեպքը տեղի է ունեցել ժամը 20:20-ի սահմաններում. Mercedes C250 մակնիշի ավտոմեքենայի մասնակցությամբ վթարը տեղի է ունեցել անհայտ հանգամանքներում:
Ըստ դեպքի վայրում հավաքվածների՝ Mercedes-ը վրաերթի է ենթարկել 3 քաղաքացու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները, ապա շտապօգնությունը նրանց տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն:
«Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդը դեպքի վայրից դիմել է փախուստի։ Սակայն պարեկները պարզել են, որ ավտոմեքենան վարել է Երևանի բնակիչ, 24-ամյա Հրաչ Ղազարյանը, որն այս պահին ոստիկանների հսկողության տակ է»,–գրում է կայքը։
Տուժածներից երկուսը ծաղկի սրահի աշխատակիցներն են: