«Էկո», «բիո», «օրգանիկ» բառերը ԵՏՀ-ում սպառողներին կօգնեն հեշտ գտնել բնական արտադրանքը

Eco pen
ԵՏՀ հարթակում կստեղծեն էկոպիտակավորման միասնական պահանջներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 14 հունիսի – Sputnik. ԵՏՀ-ի հարթակը կօգտագործվի էկոպիտակավորման միասնական պահանջների ստեղծման համար։ Նման որոշում է ընդունվել Մոսկվայում հունիսի 6-9-ն անցկացվող «Ռուսական ռիթեյլի շաբաթ» 8-րդ միջազգային ֆորումում։
«Ռոսկաչեստվոյի» ղեկավարի տեղակալ Ելենա Սարտցևայի խոսքով՝ ներկայում ԵԱՏՄ երկրներում էկոլոգիապես մաքուր արտադրանքի մակնշման հետ կապված կիրառվում են տարբեր պահանջներ, ինչը «տերմինաբանական շփոթության» է հանգեցնում:
«Ռուսաստանում օրգանական արտադրանքի մասին օրենքի համաձայն` օրգանական ապրանքների նշման համար օգտագործվող մակագրությունները կարող են պարունակել «օրգանական» բառը և դրա կրճատ ձևերը կամ էլ ածանցյալ բառեր։ Իսկ Հայաստանում և Ղազախստանում «օրգանական» մակնշման հետ մեկտեղ օգտագործվում են «էկո» և «բիո» եզրույթները»,–ասել է Սարատցևան քննարկման ժամանակ:
Նա հայտարարել է, որ ստեղծված իրավիճակը խոսում է այն մասին, որ օրգանական արտադրանքի նկատմամբ երկրների մոտեցումների ներդաշնակեցման անհրաժեշտություն կա։
Սարատցևայի խոսքով` ԵՏՀ հարթակն օգտագործելու որոշումը կարևոր քայլ է միասնական միջազգային չափորոշիչներ ընդունելու համար։
Փորձագետները նաև քննարկել են պետական կարգավորման պայմաններում օրգանական շուկայի փոփոխությունները, և թե ինչ պետք է ակնկալի սպառողն օրգանական արտադրանքի զարգացման ռազմավարությունից: