Վրաերթ-վթար Երևանում. 66-ամյա հետիոտնը և 13-ամյա ուղևորը հիվանդանոցում են

Շտապօգնության ավտոմեքենա
Վրաերթի ենթարկված տղամարդուն և մեքենայի ուղևորին տարբեր բուժկենտրոններ են տեղափոխել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. Երևանի Արշակունյաց պողոտայում 39-ամյա Ալբերտ Թ.-ն իր վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի տղամարդու և բախվել ծառին։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` դեպքը տեղի է ունեցել մոտավորապես 09։00-ին։

Վրաերթի ենթարկված հետիոտնը Երևանի բնակիչ 66-ամյա Հրաչ Բ.-ն է, որը տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։ Ավտոմեքենայում, բացի վարորդից, եղել է նաև 13-ամյա Ն. Թ.-ն։ Նրան մարմնական վնասվածքներով տեղափոխել են «Մուրացան» ԲԿ։

Վրաերթ–վթարի փաստով նյութեր են նախապատրաստվում։
Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մեքենաներ են բախվել. 8 տուժած կա