Փաշինյանը Կատարում է. ով և ինչպես է դիմավորել Հայաստանի վարչապետին

Նիկոլ Փաշինյանը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ:
Sputnik
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հասել է Կատար։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
Դոհայի միջազգային օդանավակայանում վարչապետին դիմավորել է Կատարի արտաքին գործերի պետական նախարար Սուլթան բն Սաադ Ալ-Մուրեյխին:
Հիշեցնենք` վարչապետ Փաշինյանը հանդիպումներ կունենա Կատարի Պետության բարձրագույն ղեկավարության հետ:
Հանդիպումների օրակարգային հարցերը վերաբերելու են երկու երկրների միջև տարբեր ոլորտներում կապերի հետագա զարգացմանն ու հարաբերությունների ամրապնդմանը: