Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ
Հայաստանի վարչապետը Կատարի էմիրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Պաշտոնական այցով Կատարի Պետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի Պետության էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ, հայտնում են վարչապետի աշխատակազմից:
Հայաստանի վարչապետն ու Կատարի էմիրն ընդգծել են երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության մեծ ներուժը, հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման երկուստեք պատրաստակամությունը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ
Կողմերը կարևորել են հարաբերությունների զարգացումը, հատկապես, տնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների, գիտության, ավիահաղորդակցության, զբոսաշրջության, մշակույթի ոլորտներում։
Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է մեր երկրում ձևավորված գործարար միջավայրին և նշել, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է իր գործիքակազմերի շրջանակում նպաստել Կատարի ընկերությունների կողմից հնարավոր ներդրումային ծրագրերի իրականացմանը:
Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Կատարի էմիր, շեյխ Թամիմ Բին Համադ Ալ Թանիի հետ
Հայաստանի վարչապետը Կատարի էմիրին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան, ինչը սիրով ընդունվել է:
Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը հունիսի 13-ին երկօրյա պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն: