ՀՀ–ԵՄ համագործակցություն. ի՞նչ են քննարկել Գրիգորյանն ու Վիկտորինը

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը
Կարևորվել է ՓՄՁ աջակցության ծրագրի շուրջ առկա համաձայնությունն ու դրա պաշտոնական ստորագրման շուտափույթ կազմակերպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը կարևորել են Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման ծրագիրը և դրա շրջանակներում եվրոպական ֆինանսական կառույցների հետ կատարվող փորձագիտական աշխատանքները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։
Քննարկումը կայացել է հունիսի 13-ին կառավարությունում` ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի վերաբերյալ քննարկում:
ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը
«ՀՀ փոխվարչապետն ընդգծել է նաև Սյունիքի մարզում COAF հիմնադրամի հետ նախատեսված համատեղ ծրագրի կարևորությունը՝ հույս հայտնելով, որ ծրագիրը կնպաստի մարզում կրթության որակի բարելավմանը: Անդրադարձ է կատարվել նաև ԵՄ Տնտեսական և ներդրումային պլանի ներքո իրականացվող ծրագրերի ընթացքին և կարևորվել է ՓՄՁ աջակցության ծրագրի շուրջ առկա համաձայնությունն ու դրա պաշտոնական ստորագրման շուտափույթ կազմակերպումը»,– նշված է հաղորդագրությունում:
Խոսվել է նաև Երևանի կանաչ զարգացման ուղենիշի ներքո պլանավորված էներգաարդյունավետության խթանման ծրագրին և դրա շրջանակում Երևանում մանկապարտեզների և պոլիկլինիկաների վերակառուցման մասին:
Քննարկմանը ներկա են եղել նաև ՀՀ գերատեսչությունների, եվրոպական ֆինանսական կազմակերպությունների ներկայացուցիչներ: