ԵՐԵՎԱՆ, 13 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 13-17-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Երևանում հունիսի 13-17-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 27-29, երեկոյան՝ 24-26 աստիճան։