ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վստահ է` «Դիմադրություն» շարժումը կհասնի ցանկալի արդյունքների։ Այս մասին նա ասաց լրագրողների հետ ճեպազրույցում։
«Իհարկե, կլինեն ցանկալի արդյունքներ։ Վաղը չէ մյուս օրը կլսեք, թե ընդդիմության առաջնորդ Իշխան Սաղաթելյանն ինչ է ասելու այդ մասին»,– ասաց Սերժ Սարգսյանը։
Նշենք, որ «Հայաստան» դաշինքը հայտարարել է հունիսի 14-ին կայանալիք հանրահավաքի մասին, որը տեղի է ունենալու Ֆրանսիայի հրապարակում, ժամը 19։30-ին։
Սարգսյանը հունիսի 12-ին այցելել էր Կոմիտասի անվան պանթեոն, որտեղ ծաղիկներ է խոնարհել ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին ու հարգանքի տուրք մատուցել։ Այսօր Մարգարյանի ծննդյան օրն է, նա կդառնար 71 տարեկան։