ՌԴ սահմանապահները և Սյունիքի իշխանությունները նշել են Մեղրիի ջոկատի 67-ամյակը

ՌԴ սահմանապահները և Սյունիքի իշխանությունները նշել են Մեղրիի ջոկատի 67-ամյակը
Ռուսաստանի սահմանապահները հայկական կողմի աջակցությամբ իրականացնում են պետական սահմանի պահպանության դժվարին ծառայությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի - Sputnik. ՌԴ սահմանապահները և Սյունիքի մարզի իշխանությունները նշել են Մեղրիի սահմանապահ ջոկատի կազմավորման 67-րդ տարեդարձը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ինչպես նաև Մեղրիի քաղաքապետարանից։
Զորամասի հրամանատարներն ու անձնակազմն ընդունել են հյուրերին՝ վետերան-սահմանապահներին, Սյունիքի մարզպետարանի, Կապան, Գորիս, Մեղրի համայնքների ղեկավարներին ու տեղակալներին, մարզային ու քաղաքային ոստիկանության, ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև Մեղրու տարածաշրջանի բնակիչները, այդ թվում՝ «Սահմանապահի պատանի ընկերներ» ջոկատի դպրոցականները:
ՌԴ սահմանապահները և Սյունիքի իշխանությունները նշել են Մեղրիի ջոկատի 67-ամյակը
Հյուրերը շնորհակալություն են հայտնել Ռուսաստանի սահմանապահներին՝ Իրանի հետ Հայաստանի սահմանի պաշտպանության, մաքսանենգության և անօրինական միգրացիայի կանխարգելման գործում ներդրած ավանդի համար:
Սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ալեքսանդր Բուրշտինը շնորհակալություն է հայտնել մարզային և տարածաշրջանային իշխանություններին տարբեր խնդիրների լուծման գործում ցուցաբերած աջակցության համար՝ հաստատելով ռուս-հայկական բարեկամության անսասանությունը:
Իր հերթին Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը շնորհակալություն է հայտնել սահմանապահներին՝ նվիրվածության և սահմանի անվտանգության համար իրենց պատասխանատվության գիտակցման համար։
1 / 6

ՌԴ սահմանապահները և Սյունիքի իշխանությունները նշել են Մեղրիի ջոկատի 67-ամյակը։

2 / 6

ՌԴ սահմանապահները և Սյունիքի իշխանությունները նշել են Մեղրիի ջոկատի 67-ամյակը։

3 / 6

ՌԴ սահմանապահները և Սյունիքի իշխանությունները նշել են Մեղրիի ջոկատի 67-ամյակը։

4 / 6

ՌԴ սահմանապահները և Սյունիքի իշխանությունները նշել են Մեղրիի ջոկատի 67-ամյակը։

5 / 6

ՌԴ սահմանապահները և Սյունիքի իշխանությունները նշել են Մեղրիի ջոկատի 67-ամյակը։

6 / 6

ՌԴ սահմանապահները և Սյունիքի իշխանությունները նշել են Մեղրիի ջոկատի 67-ամյակը։

Արարողության ընթացքում պարգևատրվել են աչքի ընկած սահմանապահները, բացվել է սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդեսը։
Մեղրիի ջոկատը կազմավորվել է 1955 թվականին։ Առաջին իսկ տարիներին սահմանապահներին օգնելու համար ստեղծվել են ավելի քան 60 կամավորական ժողովրդական ջոկատներ, որոնցում ընդգրկված էր շուրջ 1600 մարդ: Տեղի բնակչությունը, ինչպես և այն ժամանակ, այժմ էլ աջակցում է սահմանապահներին։