ՌԴ օրվա կապակցությամբ Լուգանսկի կենտրոնում Ռուսաստանի դրոշ է բարձրացվել

Արարողությունն անցկացվել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների պուրակում։
Sputnik
Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության կենտրոնում ՌԴ օրվա կապակցությամբ բարձրացվել է Ռուսաստանի դրոշը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Արարողությունն անցկացվել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների պուրակում` Լուգանսկի ղեկավար Լեոնիկ Պասեչնիկի մասնակցությամբ։ Նա շնորհավորել է բոլոր ներկաներին տոնի կապակցությամբ և առանձին շնորհակալություն հայտնել ռուսաստանյան զինվորականներին` հանրապետության ազատագրմանն աջակցելու համար։
«Դոնբասի բնակիչները դարեր շարունակ զգում են իրենց ռուսական մեծ աշխարհի մի մասը»,– հայտարարել է Պասեչնիկը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 109-րդ օրը։