Հյուսիսային պողոտան մաքրվել և լվացվել է

Մաքրման աշխատանքներ են կատարվել նաև Երևանի Սուրբ Գր. Լուսավորիչ փողոց–Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումում։
Sputnik
Այսօր լուսադեմին «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի մասնագիտացված տեխնիկայով, հատուկ մաքրող միջոցների կիրառմամբ մաքրվել, այնուհետ նաև լվացվել է մայրաքաղաքի Հյուսիսային պողոտան՝ ողջ երկայնքով:
Տեղեկությունը հայտնում են Երևանի քաղաքապետարանից։
«Բացի ջրցան մեքենաներից աշխատանքներին ներգրավվել են նաև մարդկային ռեսուրսներ: Գործընթացը կկրի պարբերական բնույթ»,-նշված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ մաքրման աշխատանքներ են կատարվել նաև Երևանի Սուրբ Գր. Լուսավորիչ փողոց–Մաշտոցի պողոտա խաչմերուկի գետնանցումում։