Ադրբեջանում հորդառատ անձրևները հեղեղումների պատճառ են դարձել

Հորդառատ անձրևների հետևանքով վնասվել են հաղորդակցության գծերը, վնաս է հասցվել տնտեսություններին։
Sputnik
Հունիսի 10-ի երեկոյան Ադրբեջանի Դաշքեսանի շրջանում տեղացած հորդառատ անձրևները հեղեղումներ են առաջացրել, վնասվել են հաղորդակցման մի շարք գծեր, կամուրջներ, վնասներ են հասցվել տնտեսություններին, ջրի հոսքերը մի քանի ավտոմեքենա են քշել-տարել:
Ինչպես հայտնում է տեղի ԱԻՆ մամուլի ծառայությունը, ներկայում համապատասխան գերատեսչությունները աշխատանքներ են տանում հեղեղումների հետևանքները վերացնելու ուղղությամբ: