ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ Գառնիկ Մելքումյանն ազատության մեջ է։ Տեղեկությունը հրապարակվել է ՆԱՈւՄ–ի ֆեյսբուքյան էջում։
ԱԱԾ ծառայողները երեկ էին բերման ենթարկել Գառնիկ Մելքումյանին։
«Դատարանը մերժեց Գառնիկ Մելքումյանի նկատմամբ քննիչի կողմից ներկայացված ապօրինի կալանքի միջնորդությունը»,–ասված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ երեկ բերման էին ենթարկել նաև «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանին։ Նա նույնպես այսօր ազատ արձակվեց։