Իտալիայում ուղղաթիռ է կործանվել, Թուրքիայի ու Լիբանանի քաղաքացիներ են մահացել

Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացածների մարմինները հայտնաբերվել են երեք օր անց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Իտալիայում ուղղաթիռի կործանման հետևանքով Թուրքիայի 4 և Լիբանանի 2 քաղաքացիներ են մահացել։ Փրկարարները հայտնաբերել են ուղղաթիռի կործանման վայրը։
Ուղղաթիռն անհետացել էր հունիսի 9-ին Իտալիայի Տոսկանա և Էմիլիա–Ռոմանիա շրջանների սահմանին:
Ուղևորները Լուկա քաղաքից մեկնել էին Տրևիզո նահանգի ուղղությամբ:
Այդ օրը եղանակային վատ պայմաններ են եղել. ուղղաթիռը ռադարներից անհետացել է Ապենինյան լեռներում:
Որոնումների երրորդ օրը փրկարարները կործանված ուղղաթիռի բեկորները գտել են Կուսնա լեռան լանջին` մոտ 2 000 մետր բարձրության վրա։
Բոլոր մահացածների մարմինները հայտնաբերվել են։
Իրանում կործանիչ է ընկել. օդաչուները զոհվել են