Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը ցուցադրել է «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգերի աշխատանքը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության ընթացքում:
Հրետանավորները, կախված թիրախի բնույթից, կիրառում են 152 միլիմետրանոց բեկորային-ֆուգասային արկեր։
Գերատեսչությունում պարզաբանել են, որ տանկերի և այլ զրահատեխնիկայի ոչնչացման համար կարող են կիրառվել նաև կուտակային արկեր։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 108-րդ օրը։