Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մեքենաներ են բախվել. 8 տուժած կա

Վթար. արխիվային լուսանկար
Տուժածներին տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի – Sputnik. Գեղարքունիքի մարզում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, որի հետևանքով 8 մարդ է տուժել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։
Ըստ հաղորդագրության` մոտավորապես ժամը 09։30-ին Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 59.5 կմ հատվածում «Mercedes Vito» և «Mercedes C» մակնիշի ավտոմեքենաներ են բախվել։
«Mercedes Sprinter»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Վթար Գեղարքունիքում. բախվել են ԱՄՆ և ՌԴ քաղաքացիների մեքենաները
Վթարի հետևանքով տուժածներին տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Բախվել են շտապօգնության մեքենան և BMW-ն. բժիշկն ու բուժքույրը հիվանդանոց են տեղափոխվել