Սպասվում է նաև կարկուտ. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 10-14-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Եղանակի տեսություն
Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Երևանում հունիսի 10-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ:
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 30-32, երեկոյան՝ 26-28 աստիճան։