Վրաստանը բացատրել է՝ ինչու է հրաժարվել Ուկրաինային զենք փոխանցել

Վրաստանի պաշտպանության նախարարության շենքը. Արխիվային լուսանկար
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել է իշխանություններին Ուկրաինային անբավարար աջակցելու մեջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, ելույթ ունենալով խորհրդարանում, բացատրել է, որ Թբիլիսին հրաժարվել է Ուկրաինային զենք տրամադրել, քանի որ ուզում է խուսափել նոր հակամարտությունից։
«Մենք Ուկրաինային սպառազինություն չենք փոխանցում, քանի որ կարծում ենք, որ այդպիսով պաշտպանում ենք Վրաստանի քաղաքացիների շահերն ու ապահովագրում ենք Վրաստանը նոր հակամարտության վտանգից»,- ասել է Բուրչուլաձեն՝ խորհրդարանում հաշվետվությամբ հանդես գալու ժամանակ։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել էր իշխանություններին Ուկրաինային անբավարար աջակցելու մեջ։ Նա նշել էր, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին չեն հրավիրել ելույթ ունենալ այդ երկրի խորհրդարանում, և արդյունքում Վրաստանն այն քիչ եվրոպական երկրներից է, որտեղ նրան նման հնարավորություն չեն տվել։ «Բայց չէ՞ որ դա ոչինչ չէր պահանջում, քան համընդհանուր բարոյական համերաշխություն»,- ասել է Զուրաբիշվիլին։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ուկրաինայի տարածքում հատուկ ռազմական գործողություն սկսելու մասին։