Շոգը մի քանի օրով նահանջում է. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 11-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 9 հունիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության տարածքում հունիսի 9-13-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ, հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ:
Եղանակի տեսություն
Օդի ջերմաստիճանը մինչև հունիսի 11-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:
Երևանում հունիսի 9-13-ը գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը կլինի ցերեկը 28-30, երեկոյան՝ 24-26 աստիճան։